Քիչ առաջ մեկնարկել է «Ռեալ Մադրիդ» - «Բավարիա» 1/4 եզրափակչի պատասխան հանդիպումը։
ՉԼ-ում առաջին անգամ «Արքայական» ակումբի կազմում չկա իսպանացի ֆուտբոլիստ։
Կազմում տեղ են գտել Անդրեյ Լունինը (Ուկրաինա), Ֆերլան Մենդին (Ֆրանսիա), Անտոնիո Ռյուդիգերը (Գերմանիա), Էդեր Միլիտաոն (Բրազիլիա), Տրենտը (Անգլիա), Արդա Գյուլերը (Թուրքիա), Ֆեդե Վալվերդեն (Ուրուգվայ), Ջուդ Բելինգեմը (Անգլիա), Վինիսիուսը (Բրազիլիա), Մբապեն (Ֆրանսիա) և Բրահիմ Դիասը (Մարոկո)։
Նշենք, որ Բրահիմ Դիասը ծնունդով իսպանացի է, սակայն հանդես է գալիս Մարոկոյի հավաքականի կազմում։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն