Պեպեն գնահատել է «Ռեալի» շանսերը ՉԼ-ում։
«Ատլետիկոյի» հետ դիմակայության մասին միայն կարող եմ ասել վաու։ Շատ բարդ էր, բայց կարևորը հաղթանակն էր։ Այդ թիմը մրցաշարերին մասնակցում է միայն ու միայն հաղթանակների համար։ Ֆուտբոլիստները ներդրեցին իրենց ողջ ուժերը այդ խաղերում։ «Ատլետիկոն» ուժեղ էր, բայց «Ռեալը» կարողացավ ելք գտնել, իսկ հիմա պետք է պատրաստվել առաջիկա խաղերին։
Սա նոր Չեմպիոնների լիգա է, բայց «Ռեալին» երբեք պետք չէ դուրս թողնել ցուցակից։ Նրանք կպայքարեն մինչև վերջին րոպեն։ Տեսնենք, մեզ՝ «Ռեալի» երկրպագուների համար որքանով լավ կդասավորվի ամեն բան։ Թիմի համար կարևորն այս պահին այն է, որ նրանք շարունակում են պայքարը բոլոր երեք տիտղոսների համար». նշել է «Արքայական» ակումբի նախկին պաշտպանը։
Los Merengues, Realmadrid.am