Հոդվածներ

Անչելոտիի մամուլի ասուլիսը՝ «Բարսելոնայի» դեմ խաղից հետո
24.10.2021
2643 0

«Կամպ Նոուում» կայացած «Էլ Կլասիկոյում» հաղթանակ տոնելուց հետո «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ներկայացավ մամուլի սրահ ու պատասխանեց լրագրողների հարցերին:

Հանդիպման մասին. 

«Պրագմատիկ, խելացի խաղ էր: Պաշտպանությունում լավ գործեցինք: «Բարսելոնան» բավականին խնդիրներ առաջադրեց, սակայն կարողացանք հաղթել այս բարդ դիմակայությունում: «Էլ Կլասիկոն» մրցաշրջանի կարևորագույն հանդիպումն է. ուրախ եմ, որ հաջողվեց 3 միավոր վաստակել»:

Կազմի փոփոխությունների և փոխարինումների մասին.

«Թվում էր՝ Կուրտուայի վնասվածքը լուրջ է, ու կարիք է լինելու փոփոխության: Պետք էր վերջին փոփոխությունը պահել, որպեսզի հարկ եղած դեպքում փոխարինեինք Տիբոյին: Ռոդրիգոն ու Վինին շատ ակտիվ էին հանդիպման ընթացքում, իսկ Ասենսիոն հերթական անգամ լավ մտավ խաղի մեջ: Սովորաբար, երբ Ալաբան գործում է կենտրոնում, գոլեր է հեղինակում. ստացվեց նաև այս անգամ: Ընդհանուր առմամբ, բոլոր տղաները շատ լավ հանդիպում անցկացրին»:

Մրցակցությունը Եվրոպայում.

«Կարծում եմ՝ այս թիմն ի զորու է լուրջ մրցակցություն ապահովել նաև Եվրոպական մրցասպարեզում: Ներքին առաջնությունում խաղացինք հիանալի թիմի դեմ, որը որակով ֆուտբոլ ցուցադրեց: Այս հաղթանակը հեշտությամբ չտ8վեց. անհրաժեշտ է շարունակել նույն ոգով»:

Վալվերդեի վնասվածքի մասին.

«Լավ էր, որ մեկ փոխարինում պահել էինք, ու Կարվախալը կարողացավ դուրս գալ խաղադաշտ: Միշտ էլ ասել եմ, որ պետք է պայքարել մինչև մրցավարի եզրափակիչ սուլիչը: Պիկեն հարվածեց Ֆեդեին, սակայն վնասվածքի լրջության մասին չեմ կարող եզրակացություն անել, մինչև չլինի բժշկական հետազոտությունը»:

Fanat, Realmadrid.am