Հաղորդվում է, որ Շակիրան ծրագրում է 4 համերգ տալ «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում՝ հետևելով Թեյլոր Սվիֆթի օրինակին։
Սա մեծ հետաքրքրվածություն է առաջացրել երկրպագուների շրջանում՝ հաշվի առնելով «Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեի հետ նրա սիրավեպը և դավաճանության հիմքով բաժանումը։
«Ռեալի» երկրպագուները» արձագանքել են այդ լուրին․
«Պիկեին սա դուր չի գա»։
«Հիանալի կլինի, եթե նա «Բեռնաբեուում» երգի Պիկեին քննադատող երգը»։
«Շակիրան ևս մեկ ձև է գտել Պիկեին նվաստացնելու համար»։
«Շակիրան միշտ մադրիդիստ է եղել, սակայն Պիկեի պատճառով «Բարսայի» երկրպագու էր ձևանում»։