2018 թվականին «Չելսիից» «Ռեալ» տեղափոխվելուց հետո Տիբո Կուրտուան դարձել է «արքայական» ակումբի ամենակայուն ֆուտբոլիստներից մեկը վերջին 2 մրցաշրջաններում:
«Կարծում եմ՝ առաջին հերթին ավելի ուժեղ դարձա հոգեբանորեն: Բացի այդ, հիմա ավելի լավ եմ տիրում գնդակին ու կատարելագործել եմ ոտքերով խաղը: Զիդանի «Ռեալում» դու պետք է կարողանաս ճիշտ փոխանցում կատարել մրցակցի ճնշման տակ:
Իհարկե, հիմա նաև ավելի փորձառու եմ: Վստահաբար ասում եմ, որ ներկայում ավելի ամբողջական դարպասապահ եմ»,- բելգիացու խոսքերը փոխանցում է AS-ը:
Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Կուրտուան մասնակցել է 28 հանդիպման, որոնցից 11-ում անառիկ է պահել դարպասը:
Fanat, Realmadrid.am