Eurosport-ի փոխանցմամբ Լոնդոնի «Արսենալը» կփորձի երկարաձգել Էդեգորի վարձակալության ժամկետը, եթե չհաջողվի համաձայնության հասնել ամբողջական տրանֆերը իրականացնելու հարցում։
Նորվեգացին հունվարին է տեղափոխվել Անգլիա, և «Արսենալի» կազմում արդեն ավելի շատ է խաղաժամանակ ստացել, քան «Ռեալի» կազմում, ինչը խոսում է Զիդանի՝ նրա հանդեպ ունեցած սակավ վստահության մասին։
«Արսենալում» հույս ունեն, որ Էդեգորը ցանկություն կունենա մնալ թիմում, սակայն պատրաստ չեն վճարել նրա ամվողջական հրաժարագինը, որը կազմում է մոտ 350 մլն եվրո։
Լոնդոնյան ակումբը պատրաստ կլինի ձեռք բերել նորվեգացու տրանսֆերային իրավունքները 44 մլն եվրոյի դիմաց։ Դրա հետ մեկտեղ նրանք պատրաստ կլինեն վճարել բոնուսներ։
Los Merengues, Realmadrid.am