Հոդվածներ

Լուիս Էնրիկե. «Ռամոսը խնդիրներ չունի վնասվածքի հետ»
25.03.2021
1793 0

«Արքայական» ակումբի ավագ Սերխիո Ռամոսը որոշակի խնդիրների պատճառով բաց թողեց «Սելտայի» դեմ հաղթական հանդիպումը։ 

Ներկա պահին Ռամոսը գտնվում է Իսպանիայի հավաքականի ճամբարում, և հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն նշել է, որ ֆուտբոլիստը մարզվում է առանց խնդիրների։ 

«Ինչ վերաբերում է Ռամոսին, ով հավաքականին միացել է վնասվածքով, մենք պատրաստվում ենք հոգ տանել նրա մասին։ Երեկ նա ամբողջական մարզում է անցկացրել։

Այսօր նույնպես որևէ խնդիր չի եղել». նշել է Էնրիկեն։ 

Հիշեցնենք, որ Ռամոսը շարք էր վերադարձել բոլորովին վերջերս և մասնակցել է «Էլչեի» ու «Ատալանտայի» դեմ հանդիպումներին։ Նա վիրահատության էր ենթարկվել, որի պատճառով ստիպված էր բաց թողնել մի քանի շաբաթ։

Los Merengues, Realmadrid.am