Մադրիդի «Ռեալը» հայտնվել է այն ակումբների թվում, որոնք հետաքրքրված են հաջորդ ամռանը «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկի հնարավոր տրանսֆերով։ Ինչպես հայտնում է Mundo Deportivo պարբերականը՝ հղում անելով բրիտանական լրատվամիջոցներին, «Սերուցքայիններին» գրավում է խաղացողին ազատ գործակալի կարգավիճակով ձեռք բերելու հեռանկարը։
35-ամյա վան Դեյկի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ լրանում է 2027 թվականի ամռանը, և, ըստ լրատվամիջոցների տվյալների, անգլիական ակումբը դեռ չի առաջարկել խաղացողին երկարաձգել այն։ Ավելին, որոշ աղբյուրներ պնդում են, որ նման առաջարկ ընդհանրապես չի լինի։ Այս իրավիճակի ֆոնին նշվում են այն ակումբների անունները, որոնք հետաքրքրված են Նիդերլանդների հավաքականի կենտրոնական պաշտպանի ծառայություններով։
Բացի «Ռեալից», խաղացողի հիմնական հավակնորդների թվում նշվում են «Միլանը», «Ինտեր Մայամին» և «Գալաթասարայը»։ Անցած ամռանը «Լիվերպուլից» «Ռեալ» ազատ գործակալի կարգավիճակով արդեն տեղափոխվել է մեկ այլ կենտրոնական պաշտպան՝ Իբրահիմա Կոնատեն։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն