Հոդվածներ

«Ռեալը» պատրաստ է ռեկորդային գործարք իրականացնել
02.01.2025
1521 0

Մադրիդի «Ռեալը» պատրաստ է ռեկորդային գործարք իրականացնել՝ գնելով «Արսենալի» կենտրոնական պաշտպան Վիլիամ Սալիբային:

Sport.es-ի փոխանցմամբ՝ «Արքայական ակումբը» կապ է հաստատել ֆրանսիացու շրջապատի հետ ու ստացել դրական արձագանք: Բանակցություններն ընթանում են առավելագույնս գաղտնի: «Սերուցքայինները» պատրաստ են 100 միլիոն եվրոյից ավել տրամադրել գործարքի համար:

Հիշեցնենք, որ Սալիբայի պայմանագրի ժամկետն ավարտվում է 2027 թվականի հունիսի 30-ին:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված