«Ժիրոնայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո Վինիսիուս Ջունիորը գովեստի խոսքեր է շռայլել Ջուդ Բելինգեմի հասցեին, խոսել Մբաեի՝ «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին, ինչպես նաև հույս հայտնել, որ հնարավորություն կունենա հնարավորինս երկար հանդես գալ «Արքայական» ակումբի կազմում։
«Ջուդն ուղղակի սուպերաստղ է։ Մենք ընտանիք ենք։ Ես միշտ ուրախ եմ լինել այստեղ և կրել այս մարզաշապիկ։ Կիլիանի տեղափոխության մասին կասեմ այսքանը՝ հուսով եմ նախագահը կպահի ինձ այստեղ դեռ երկար տարիներ». նշել է բրազիլացին։
Հիշեցնենք, որ Բելինգեմը հիանալի հանդիպում անցկացրեց «Ժիրոնայի» դեմ, սակայն հենց Վինիսիուսն էր խաղին փայլ հաղորդողը։ Դա հենց նրա երեկոն էր։ Նա մասնակցել է թիմի բոլոր 4 գոլերին։
Los Merengues, Realmadrid.am