Մադրիդի «Ռեալը», ակումբի նախագահը և տնօրենների խորհուրդը խորապես ափսոսում են Խուան Միգել Վիլյար Միրի մահվան կապակցությամբ և իրենց ցավակցությունները հայտնում նրա ընտանիքին և մերձավորներին:
Խուան Միգել Վիլյար Միրը եղել է «Արքայական» ակումբի փոխնախագահ 1995 թվականին՝ Ռամոն Մենդոսայի նախագահության օրոք, իսկ 2006 թվականին առաջադրվել է որպես ակումբի նախագահի թեկնածու։ Նա եղել է Մադրիդի «Ռեալի» անդամ 43 տարի՝ 1981 թվականի սեպտեմբերից ու կրել է 10661 անդամակցության համարը։
Խուան Միգել Վիլար Միրը քաղաքացիական ճարտարագիտության, ջրանցքների և նավահանգիստների գիտությունների թեկնածու էր, իրավագիտության շրջանավարտ և պրոֆեսոր: Նա եղել է ականավոր գործարար և ակադեմիկոս Իսպանիայի նորագույն պատմության մեջ, որը նաև զբաղեցրել է այնպիսի պաշտոններ, ինչպիսիք են տնտեսական հարցերով փոխնախագահը և Իսպանիայի կառավարության ֆինանսների նախարարը 1975-1976 թվականներին:
Խուան Միգել Վիլյար Միրը մահացել է 92 տարեկանում։ Հանգչի՛ր խաղաղությամբ։
Fanat, Realmadrid.am