Հոդվածներ

Սեբալյոսի վերականգնողական գործընթացը կարող է մինչև 6 շաբաթ տևել
11.08.2021
1756 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը, որը Տոկիո 2020-ի առաջին խաղում կոճի վնասվածք էր ստացել, վերադարձել է Մադրիդ ու բուժզննում անցել։

Որպես կանոն, ֆուտբոլիստների վնասվածքների մասին պաշտոնական հաղորդագրություններում չի խոսվում վերականգնման ժամկետների մասին, սակայն, ըստ բժիշկների, նմանատիպ վնասվածքներից վերականգնվելու համար 4-ից 6 շաբաթ է պահանջվում՝ հաղորդում է AS-ը։

Այսպիսով, Սեբալյոսը միանում է Թոնի Կրոսին, Դանի Կարվախալին ու Ֆերլան Մենդիին, որոնք ավելի վաղ վերականգնվում էին վնասվածքից։