Միլիտաոյի վնասվածքից հետո ֆրանսիացին կարող է ունակությունները
ցույց տալու նոր հնարավորություն ստանալ: Սպասվում է, որ հենց Մենդին կդառնա Անչելոտիի
4-րդ ընտրությունը կենտրոնական պաշտպանի դիրքի համար: Ավելի վաղ եզրային պաշտպանն այդ
դիրքում խաղացել է 20/21 մրցաշրջանում՝ մասնակցելով 2 հանդիպման և անգամ կարողացել
մեկ գոլ խփել:
28-ամյա պաշտպանը հիանալի ֆիզիկական տվյալներ ունի և բավարար
որակներ ու արագություն, ինչպես նաև հիանալի է խաղում 1-ը 1-ի դիմաց: Հենց այդ որակներն
էլ ֆուտբոլիստի առաջ նոր հնարավորություններ կբացեն:
Նախորդ տարվա անհաջող մրցաշրջանից հետո, ֆրանսիացին կարող է
փոխել իրերի ընթացքը ակումբում: Մենդին ունի մարզչի աջակցությունը և եթե այս ծայրահեղ
իրավիճակում չկարողանա օգտագործել իր շանսը, ապա ակումբում կսկսեն այլ կերպ նայել նրա
ապագային: