Կիլիան Մբապեի մասնակցությունը մադրիդյան դերբիին հարցականի տակ է։
Այսօր ՉԼ-ի 1/8 եզրափակչի շրջանակում «Ռեալը» պատասխան հանդիպումը կանցկացնի «Ատլետիկո Մադրիդի» հետ։
Երեկ ֆրանսիացի հարձակվողը մկանային ցավերի պատճառով անավարտ է թողել մարզումը։ Նշվում էր, որ նա կկարողանա մասնակցել այսօր կայանալիք հանդիպմանը։
Սակայն, ըստ As պարբերականի, մարզումի ընթացքում ֆուտբոլիստի վիճակը ավելի անհանգստացնող է թվացել, քան ի սկզբանե։ Ակումբը արդեն այդքան էլ դրական չի տրամադրված։ Նրա՝ դերբիին մասնակցության մասին որոշումը կկայացվի այսօր՝ նախախաղային մարզման ժամանակ։
Los Merengues, Realmadrid.am