Կառլո Անչելոտին Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի՝ «Ժիրոնայի» դեմ հանդիպման հետխաղային ասուլիսի ժամանակ հրաժարվել է պատասխանել Կիլիան Մբապեի տրանսֆերային սագայի վերաբերյալ հարցերին՝ նշելով, որ իր թիմում խաղում են աշխարհի լավագույն ֆուտբոլիստները:
«Դուք շարունակում եք հարցնել խաղացողի մասին, որն այլ թիմում է: «Ռեալում» հանդես են գալիս աշխարհի լավագույն 6 ֆուտբոլիստները՝ հետևյալ հերթականությամբ: Վինիսիուսն առաջինն է, Բելինգեմը՝ երկրորդը, Ռոդրիգոն՝ երրորդը, հետո Կրոսը, Վալվերդեն ու Կամավինգան»,- իտալացու խոսքը փոխանցում է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ «Ռեալը» «Ժիրոնային» ջախջախել էր 4-0 հաշվով ու միանձնյա առաջատարն է Լա լիգայում:
Fanat, Realmadrid.am