Հոդվածներ

Ալաբան խաչաձև կապանների պատռվածք է ստացել
17.12.2023
2128 0

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբան վնասվածքի պատճառով փոխարինվել էր «Վիլյառեալի» դեմ հանդիպման 35-րդ րոպեին:

«Արքայական ակումբի» պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ ավստրիացին բուժզննում է անցել, որն ախտորոշել է ձախ ծնկի խաչաձև կապանների պատռվածք: Շուտով ֆուտբոլիստը կվիրահատվի:

Դավիդ Ալաբայի համար մրցաշրջանն ավարտված է:

Հիշեցնենք, որ թիմում խաչաձև կապանների վնասվածք ունեն նաև դարպասապահ Տիբո Կուրտուան ու պաշտպան Էդեր Միլիտաոն:

Fenomeno, Realmadrid.am