Հոդվածներ

Կիլիանի ֆինանսական պահանջներն ու «Ռեալի» արձագանքը
08.02.2024
5064 0

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում»:

Marca-ի հաղորդմամբ՝ կողմերի միջև որոշ չպարզված ֆինանսական հարցեր կան:

Աշխարհի չեմպիոնը պահանջում է տարեկան 50 միլիոն եվրո աշխատավարձ, ինչպես նաև 120 միլիոն բոնուս՝ պայմանագիր կնքելու համար:

Կիլիանը ցանկանում է նաև տոկոս ունենալ իր պատկերի գովազդային իրավունքից, որը մոտ 100 միլիոնի եկամուտ է բերում:

Ավելի վաղ տեղեկություն կար, որ մադրիդյան գրանդը պատրաստ է մասամբ բավարարել Մբապեի ֆինանսական պահանջները:

Ընթացիկ մրցաշրջանում Ֆրանսիայի հավաքականի ավագը փարիզյան ակումբի կազմում անցկացրած 29 խաղում խփել է 30 գոլ ու կատարել 7 ասիստ:

Մրցաշրջանի ավարտին Մբապեն կդառնա ազատ գործակալ:

Fanat, Realmadrid.am