«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման իր կարծիքն է հայտնել Դորտմունդի «Բորուսիայի» ռմբարկու Էրլինգ Հալանդի՝ «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին:
«Արդեն երկար տարիներ է Մադրիդում եմ, ու յուրաքանչյուր տարի խոսում են թիմին միացող նոր ռմբարկուի մասին:
Հալանդի երիտասարդ է ու շատ բան է տալիս իր թիմին: Կարծում եմ՝ պետք է քրտնաջան աշխատի ու ոչինչ չխնայի իր ակումբի համար: Եթե երբևիցե նրան հնարավորություն տրվի հայտնվել այստեղ, թող այդպես էլ լինի»,- ֆրանիացու խոսքերը հաղորդում է AS-ը:
Fanat, Realmadrid.am