«Ռեալի» վինգեր Մարկո Ասենսիոն կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում:
The Telegraph-ի հաղորդմամբ՝ ֆուտբոլիստի պորտուգալացի գործակալ Ժորժե Մենդեշը իսպանացու ծառայություններն առաջարկել է «Մանչեսթեր Յունայթեդին»:
Գործարքի արժեքը կարող է կազմել 30 միլիոն եվրո: Ասենսիոյի՝ «Ռեալի» հետ գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ: Մադրիդում ցանկանում են հրաժեշտ տալ Մարկոյին, որպեսզի խուսափեն վերջինիս՝ ազատ գործակալի կարգավիճակով հեռանալուց:
Fanat, Realmadrid.am