• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կրոս. «Երբ նորից պարտվենք, կսկսվեն Զիդանի հրաժարականի մասին խոսակցությունները»

Հոդվածներ

Կրոս. «Երբ նորից պարտվենք, կսկսվեն Զիդանի հրաժարականի մասին խոսակցությունները»
20.02.2021
2140 0

«Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը մեկնաբանել է գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հրաժարականի մասին շշուկները:

«Ընթացիկ մրցաշրջանում մամուլում այդպիսի խոսակցություններ եղել են 3-4 անգամ ու նորից կլինեն, եթե պարտություն կրենք: Կարծում եմ՝ չպետք է անհանգստանանք այս առումով: Անհրաժեշտ է հաղթել առաջիկա 3 խաղերում: Այս մրցաշրջանը բարդ դասավորվեց, սակայն պետք է պայքարել մինչև վերջ»,- գերմանացու խոսքերը փոխանցում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Լա լիգայի 24-րդ տուրում «Ռեալը» դրսում մրցելու է «Վալյադոլիդի» հետ: Հանդիպումը կայանալու է փփետրվարի 20-ին՝ Երևանի ժամանակով 23:59-ին:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված