• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալն» ու «Բարսելոնան» 1 մլրդ եվրո կվաստակեն Սուպերլիգայի իրագործման պարագայում

Հոդվածներ

«Ռեալն» ու «Բարսելոնան» 1 մլրդ եվրո կվաստակեն Սուպերլիգայի իրագործման պարագայում
17.12.2023
1190 0

Մադրիդի «Ռեալը» և կատալոնական «Բարսելոնան» մեծ գումար կվաստակեն, եթե լինեն Եվրոպայի Սուպերլիգայի անդամներ։ 

Նշվում է, որ ներդրողները պատրաստվում են մոտ 15 մլրդ եվրո հատկացնել մրցաշարի իրագործման համար։ «Ռեալն» ու «Բարսան» բոնուսներ կստանան որպես այն ակումբներ, որոնց շնորհիվ գաղափարը իրականություն է դարձել։

Mundo Deportivo-ի փոխանցմամբ, խոսքը գնում է 1 մլրդ եվրոյի մասին։ 

Նշվում է, որ «Սերուցքայինները» նույնպես ֆինանսական խնդիրներ ունեն, ինչպես «Բարսելոնան», սակայն բոլորին այլ բան է թվում։ Եթե Սուպերլիգան իրականություն դարձնել չհաջողվի, ապա Պերեսը պատրաստ է այլ տարբերակներ մշակել՝ ֆինանսական իրավիճակը կարգավորելու համար։

Դեկտեմբերի 21-ին եվրոպական դատարանը կներկայացնի Սուպերլիգայի վերաբերյալ վերջնական որոշումը։ Մրցաշարի ներկայացուցիչները հույս ունեն, որ դատարանի որոշման մեջ նշված կլինի, որ ՈՒԵՖԱ-ն չի կարող մրցաշարեր կազմակերպելու հարցում մոնոպոլիա ձևավորել, ինչն էլ հնարավորություն կտա իրագործել ծրագիրը։

Ավելի վաղ նշվում էր, որ Ֆլորենտինո Պերեսը ավելի քան 60 ակումբների հետ է բանակցել՝ Սուպերլիգային միանալու համար։

Los Merengues, Realmadrid.am