«Ռեալի» և Ֆերլան Մենդիի միջև կնքված պայմանագրի ժամկետն ավարտվում է 2025 թվականին։ Ներկա պահին գտնվելով Ֆրանսիայի հավաքականի ճամբարում, ֆուտբոլիստը խոսել է «Արքայական» ակումբում իր ապագայի մասին։
«Տեսնենք, թե ինչ տեղի կունենա ԵՎՐՈ-ից հետո։ Չեմ կարծում, որ հիմա ճիշտ ժամանակն է «Ռեալի» մասին խոսելու համար։
Հիմա ես կենտրոնացած եմ ԵՎՐՈ-ի վրա։ Ես հավատում եմ պաշտպանությունում իմ ուժերի վրա։ Ես ավելի ուժեղ եմ դարձել անհատական պայքարում». նշել է Մենդին։
29-ամյա ֆուտբոլիստն իր կարիերայում առաջին անգամ է մասնակցում ԵՎՐՈ-ին։
Los Merengues, Realmadrid.am