Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը 3 մադրիդիստ է հայտավորել ազգային հավաքականում՝ Կատարում կայանալիք Մունդիալին մասնակցելու համար:
Կիսապաշտպաններ Օրելյան Չուամենին ու Էդուարդո Կամավինգան, հարձակվող Կարիմ Բենզեման Ֆրանսիայի հավաքականի կազմում կմասնակցեն Կատարում նոյեմբերի 20-ին մեկնարկելիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:
Ֆրանսիայի հավաքականն ընդգրկված է D խմբում և կմրցի Ավստրալիայի, Դանիայի ու Թունիսի հավաքականների հետ:
Հավելենք՝ հրապարակված հայտացուցակները նախնական են, վերջնական հայտացուցակները հայտնի կդառնան նոյեմբերի 15-ին:
Fenomeno, Realmadrid.am