«Էլչեի» դեմ խաղից առաջ կայացած մամլո ասուլիսի ժամանակ «Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը անդրադարձ է կատարել Իսկոյին և Մարսելոյին։
«Ինձ համար բարդ է նրանց հիմնական կազմում տեղ չտալը, քանի որ նրանք ցանկանում են խաղալ։ Բոլորն են դա ցանկանում, բայց այն, ինչի միջով մենք անցել ենք միասին, ավելի բարդացնում իրավիճակը։
Սա մարզչական աշխատանքի բացասական կողմերից մեկն է, և ես ստիպված եմ դա ընդունել։ Յուրաքանչյուր խաղի համար մարզիչն է պատասխանատու և մարզիչն է ընտրում կազմը։
Ինձ համար բոլորն ֆուտբոլիստներն էլ կարևոր են, իսկ Մարսելոն ու Իսկոն «Ռեալի» ֆուտբոլիստներ են։ Ես չեմ մտածում այն մասին, թե արդյո՞ք ցանկանում են նրանք հեռանալ թիմից։ Ես ի զորու չեմ դրա վրա ազդելու։ Կարող եմ ասել, որ նրանք շատ լավ են մարզվում։ Ի վերջո այդ ֆուտբոլիստները պրոֆեսիոնալներ են և գիտակցորեն են մոտենում իրենց աշխատանքին». ասել է Զիդանը։
Այս մրցաշրջանում Իսկոն մասնակցել է 10, իսկ Մարսելոն՝ 5 հանդիպման։
Los Merengues, Realmadrid.am