Ջուդ Բելինգեմը այս ամռանն է համալրել «Ռեալի» շարքերը, սակայն մադրիդյան ակումբն արդեն հասցրել է նրա անվանմամբ ավելի քան 100.000 մարզաշապիկ վաճառել։
Խաղաշապիկը ֆուտբոլիտի անունով և խաղահամարով արժե 150 եվրո։
Bild-ի փոխանղմամբ, «Ռեալը»՝ ըստ аdidasի հետ ունեցած պայմանագրի, ստանում է մարզաշապիկների վաճառքից գոյացած գումարի 40 %-ը։
Պարզ հաշվարկի արդյունքում կստանանք հետևյալ պատկերը։ «Ռեալը» վաճառել է մոտ 15 մլն եվրոյի խաղաշապիկ և դրանից ստացել մոտ 6 մլն եվրո եկամուտ։
Վատ թվեր չեն, եթե հաշվի առնենք այն, որ Բելինգեմը «Արքայական» ակումբում է ընդամենը 4 ամիս։ Նա դեռ հինգ տարվա պայմանագիր ունի «Ռեալի» հետ և այդ թվերը զգալիորեն կարող են աճել։
Los Merengues, Realmadrid.am