2014 թվականի աշխարհի առաջնությունից հետո «Ռեալը» 75 մլն եվրո վճարեց Խամես Ռոդրիգեսի տրանսֆերի դիմաց, սակայն ամեն բան այդքան էլ հեշտ չի եղել։
Ֆուտբոլիստը պատմել է, թե ինչպես է ընտրել «Արքայական» ակումբը։
«Ինձ իրենց կազմում ցանկանում էին տեսնել «ՊՍԺ»-ն «Մանչեսթեր Սիթին»։ Այդ ակումբները ավելի շահավետ առաջարկներ էին ներկայացրել, քան «Ռեալը»։
Այդ ժամանակ Պերեսը զանգահարեց ինձ և փորձեց համոզել. «Դու ուզում ես փող, թե՞ փառք, ու իմ պատասխանը փառքն էր։ Եվ նա ասաց. «Դե ինչ, որոշված է»։
Ես ցանկանում էի խաղալ «Ռեալում»։ Ոչինչ չես կարող համեմատել այդ ակումբի հետ». նշել է Խամեսը։
Կոլումբիացին «Սերուցքայինների» կազմում մասնակցել է 125 հանդիպման և հասցրել երկու անգամ դառնալ ՉԼ-ի գավաթակիր։ Այդ ընթացքում նա դարձել է 37 գոլի և 42 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am