Հոդվածներ

Էդեգոր. Նոր Խամես Ռոդրիգեսը Անչելոտիի համար
28.06.2021
2207 0

Գաղտնիք չէ, որ Խամես Ռոդրիգեսը եղել է Կարլո Անչելոտիի ամենասիրելի ֆուտբոլիստներից մեկը, և այժմ իտալացի մասնագետի համար նույն դերը կարող է կատարել Մարտին Էդեգորը։ 

«Ռեալի» ղեկին իր երկրորդ պաշտոնավարման ընթացքում Խամեսը չի լինելու Անչելոտիի ենթակայության տակ, և Կարլոն կարծես թե գտել է նրան փոխարինողին։ 

Ինչպես և Խամեսը, Էդեգորը նույնպես ձախլիկ է, շատ մեծ տաղանդ ունի և կարողանում է իր մեկ քայլով փոխել խաղի ընթացքը։ 

Էդեգորը դեռ երիտասարդ է և աճելու շատ մեծ պոտենցիալ ունի, իսկ այն, որ Անչելոտին սիրում է օգտագործել այդ խաղաոճի ֆուտբոլիստների, գաղտնիք չէ։ Ուստի կարելի է ենթադրել, որ Անչելոտին իդեալական մարզիչ կլինի նորվեգացու համար։ 

Սա երկրորդ շանս է Էդեգորի համար։ Եթե Զիդանի օրոք նա խաղաժամանակ չէր ստանում և չէր զգում մարզչի վստահությունը, ապա Անչելոտին արդեն իսկ հասկացրել է, որ Էդեգորը մեծ տեղ է ունենալու իր ծրագրերում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված