Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Ռեալը» տանը կմրցի «Բրագայի» հետ (09.11, 00:00)
«Արքայական ակումբի» գլխավոր մարզչի նախախաղային մամուլի ասուլիսը:
«Վաղվա խաղում հաղթանակը շատ կարևոր է: Մենք գիտենք, որ «Բրագան» հիանալի թիմ է, այդ պատճառով էլ պետք է խաղանք առավելագույն հնարավորություններով»:
«Կարևորը միայն հաղթանակն է, եթե դու չես հաղթում, ապա գեղեցիկ ֆուտբոլն անիմաստ է»:
«Տեղյակ չեմ, թե արդյոք Ջուդ Բելինգեմը կմասնակցի վաղվա խաղին: Նա այսօր ավարտին չի հասցրել մարզումը, բայց իրեն լավ է զգում»:
«Չեմ կարծում, թե անարդարացիորեն քննադատվել եմ: Զգում եմ «Սանտիագո Բեռնաբեուի» երկրպագուների սերը, ինչպես նաև ակումբի աջակցությունը: Շատ հարմարավետ եմ ինձ զգում «Ռեալում»:
«Ձմռանը տրանսֆերներ չենք ունենա: Միլիտաոն և Կուրտուան նախքան մրցաշրջանի ավարտը շարք կվերադառնան: Հունվարի պատուհանն ավարտված է մեզ համար»:
«Հաճախ եմ շփվում Բրահիմ Դիասի հետ: Նա իրոք քիչ խաղաժամանակ է ստանում, բայց ես գիտեմ, որ լավ ֆուտբոլիստ է և կարող է մեզ օգնել: «Ռեալում» շատ բարձր է մրցակցությունը, բայց Բրահիմն ինձ դուր է գալիս, նա պրոֆեսիոնալ է, որը դեռ կկատարի իր դերը: Վերջիվերջո, նա յուրահատուկ ֆուտբոլիստ է, քանի որ խաղացել է «Միլանում» (ծիծաղում է):