Մոտ մեկ տարի ֆուտբոլային աշխարհը հետևեց ամենատաղանդավոր կիսապաշտպաններից մեկի՝ Ջուդ Բելինգեմի տրանսֆերը գնելու համար պայքարին:
Cadena SER-ի լրագրող Խեսուս Գալյերոյի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան փորձել է անգլիացուն համոզել տեղափոխվել իր թիմ: Նրանք երեք ժամանոց զրույց են ունեցել:
Այնուամենայնիվ, Ջուդը հետևել է սրտի թելադրանքին ու ընտրել Մադրիդի «Ռեալը»:
Հիշեցնենք, որ Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպանը մադրիդյան գրանդի գույները պաշտպպանում է 2023 թվականի հուլիսից և 10 խաղում խփել է նույնքան գոլ ու կատարել 1 ասիստ:
Fanat, Realmadrid.am