Եթե «Ռեալը» հաղթի Չեմպիոնների լիգայի եզրափակչում, ապա Դորտմունդի «Բորուսիան» Բելինգեմի համար հավելյալ բոնուս կստանա։
Ավելի վաղ նշվում էր, որ այդ բոնուսը կարող է կազմել մոտ 25 մլն եվրո։ Սակայն Sky-ւ լրագրող Պատրիկ Բերգերի պնդմամբ, բոնուսը կկազմի 5 մլն եվրո։
Ընդհանուր բոնուսների թիվը կազմում է 30.9 մլն եվրո։ Տրանսֆերի ֆիքսված գումարը եղել է 103 մլն եվրո, որն «Արքայական» ակումբը վճարելու է 6 տարիների ընթացքում։
«Բորուսիան» և «Ռեալը» ՉԼ-ի եզրափակչում կհանդիպեն միմյանց հունիսի 1-ին։
Los Merengues, Realmadrid.am