«Ուեսկայի» դեմ խաղում «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսի Լա Լիգայում անցկացրած խաղերի քանակով հատեց 500-ի սահմանը և դարձավ այն 10 ֆուտբոլիստներից մեկը, ում հաջողվել է նման ցուցանիշի հասնել։
Թվիթերյան իր էջում Ռամոսը մեկնաբանել է այդ իրադարձությունը տեսաուղերձի միջոցով։
«Դա այն է, ինչ ես երբեք չէի կարող պատկերացնել։ Ես հասել եմ այս արդյունքի երկու թիմերի՝ «Սևիլիայի» ու «Ռեալի» շնորհիվ, և այդ թիմերը միշտ իմ սրտում են։
Բայց սա դեռ ամենը չէ։ Ես պատրաստվում եմ շարունակել». ասել է Ռամոսը։
Los Merengues, Realmadrid.am