Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեն նշել է ոսկե գնդակի իր ֆավորիտի անունը։
«Անկեղծ ասած գտնում եմ, որ Բենզեման այս տարի արժանի է ոսկե գնդակը ստանալուն։ Նա հիանալի մրցաշրջան անցկացրեց ու հաղթեց ՉԼ-ն «Ռեալի» կազմում։ Ես ուրախ եմ նրա համար։
Ես հաղթեցի Աֆրիկայի գավաթը, և կարելի է ասել, որ դա սփոփանք էր մեզ համար։ Ուրախ եմ, որ կարողացա հավաքականի հետ տիտղոս նվաճել, բայց այս տարի ոսկե գնդակին արժանի է Կարիմը». նշել է Մանեն։
Ոսկե գնդակի շնորհման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին։
Los Merengues, Realmadrid.am