Մադրիդի «Ատլետիկոյի» նկատմամբ տարած հաղթանակից հետո իսպանական մամուլում սկսեցին տարածել Լուկա Մոդրիչի ջերմային գրաֆիկը խաղի ընթացքում, որը ուղղակի հիանալի է։
Ինչպես երևում է, Մոդրիչը մեծ աշխատանք է կատարել ողջ խաղադաշտի երկայնքով։ Մեծապես մասնակցել է թե՛ հարձակմանը և թե՛ պաշտպանությանը։
Վիճակագրությունը նույնպես խոսում է 35-ամյա կիսապաշտպանի փայլուն մարզավիճակի մասին։ Խորվաթը երկու անգամ գնդակ է խլել, երկու անգամ հարվածել դարպասին։ Կատարած 7 երկար փոխանցումներից 6-ը ճշգրիտ են եղել, իսկ ընդհանուր փոխանցումների ճշգրտությունը կազմել է 89,6%։
Այս մրցաշրջանում Մոդրիչը մասնակցել է 18 հանդիպման և դարձել երկու գոլի հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am