Հոդվածներ

«Ռեալի» ֆուտբոլիստների թեժ ամառը
07.06.2024
2429 0

Շատ շուտով բոլոր երկրպագուների ուշադրությունը կսևեռվի դեպի Բեռլին և Մայամի։ Հուլիսի 14–ին Գերմանիայի Օլիմպիական մարզադաշտում կկայանա Եվրոպայի առաջնության եզրափակիչը, իսկ դրանից 8050 կմ հեռու՝ «Հարդ Ռոք» ստադիոնում՝ կանցկացվի Ամերիկայի գավաթը։ Երկու մրցաշար, որոնք չեն շրջանցի «Ռեալի» ֆուտբոլիստներին։ Մբապեն կմիանա իր ևս 12 նոր թիմակցի Հին Մայրցամաքում, իսկ Էնդրիկը կդառնա 5–րդ մադրիդիստը ԱՄՆ–ում։ Ընդհանուր առմամբ, Անչելոտիի 18 ֆուտբոլիստ իրենց ազգային թիմերում փառք կորոնեն։

Մրցաշարը ավարտելով Սուպերլիգայի, Լա լիգայի և Չեմպիոնների լիգայի տիտղոսներով, «Ռեալի» ֆուտբոլիստները մեկնում են ազգային հավաքականներ։ Կարվախալը, Նաչոն և Խոսելուն կմեկնեն Իսպանիայի հավաքականի հետ, Մոդրիչը՝ Խորվաթիայի, Բելինգեմը՝ Անգլիայի, Կրոսն ու Ռյուդիգերը՝ Գերմանիայի, Կամավինգան, Չուամենին, Մենդին և Մբապեն՝ Ֆրանսիայի հավաքականի, Լունինը՝ Ուկրաինայի, իսկ Գյուլերը՝ Թուրքիայի հետ։

Միևնույն ժամանակ, Կոպա Ամերիկային կմասնակցեն Վալվերդեն՝ Ուրուգվայի փոխավագը, ինչպես նաև Միլիտաոն, Ռոդրիգոն, Վինիսիուսը և Էնդրիկը Բրազիլիայի հավաքականի կազմում։ Միայն Կուրտուան (անհայտ պատճառներով չի հրավիրվել Բելգիայի հավաքական), Կեպան, Ալաբան, Ֆրան Գարսիան, Լուկաս Վասկեսը, Սեբալյոսը և Բրահիմը կվայելեն իրենց հանգիստը։

Հավաքականները դեռ ընկերական հանդիպումներ են անցկացնում, սակայն շուտով ընկերական մթնոլորտը հօդս կցնդի։ Հունիսի 14–ին մեկնարկում է Եվրոն, իսկ դրանից 6 օր անց՝ հունիսի 20–ին՝ Կոպա Ամերիկան։ Բացի այդ, այս մրցաշարերը կդառնան եզրափակիչ ակորդը «Ոսկե գնդակի» համար պայքարում։ Վինիսիուս Ժունիորն ընդգծված ֆավորիտ է, սակայն Բելինգեմի ֆենոմենալ մեկնարկը «Ռեալում», կարիերան պիկի վրա ավարտած Կրոսը և Մբապեն կմիանան այդ պայքարին, եթե Անգլիան, Գերմանիան կամ Ֆրանսիան հաղթեն Եվրոպայի առաջնությունը, իսկ Բրազիլիան դատարկաձեռն մնա ԱՄՆ–ում։

Ամառային ժամանակաշրջանը յուրահատուկ կլինի «Ռեալի» ամենաերիտասարդ ֆուտբոլիստի՝ Արդա Գյուլերի համար։ Նա հիանալի մրցաշրջան անցկացրեց Լա լիգայում, իսկ հիմա իր առաջին խոշոր մրցաշարին կմասնակցի հավաքականների մասշտաբով։ Թուրքիան 2008 թվականից ի վեր չի փայլել, իսկ Գյուլերն ու Յիլդիզը երկրպագուներին հույս են ներշնչել։