«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան վնասվածք է ստացել։ Բելգիացին մեջքի հատվածում ունեցած խնդիրների պատճառով բաց թողեց «Օսասունայի» դեմ կայացած հանդիպումը։
Ակումբը արդեն հայտնել է, որ դարպասապահի մոտ ախտորոշվել է նստատեղի նյարդի բորբոքում (իշիաս).
Նշվում է, որ Կուրտուան կկարողանա վերականգնվել նախքան «Բարսելոնայի» դեմ կայանլիք հանդիպումը։
As-ի փոխանցմամբ, «Շախտյորի» դեմ խաղում ևս «Ռեալի» դարպասը կպաշտպանի Անդրեյ Լունինը։
Los Merengues, Realmadrid.am