Միլանի «Ինտերի» դեմ հանդիպումը 250-րդն էր Կարլոս Կազեմիրոյի համար Մադրիդի «Ռեալի» մարզաշապիկով։ Խաղից հետո ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հատուկ մարզաշապիկ է նվիրել Կազեմիրոյին, ով կիսվել է իր տպավորություններով Realmadrid TV-ի հետ զրույցում։
«Ես իրապես շատ ուրախ եմ։ «Ռեալի» կազմում հանդես գալը արդեն իսկ յուրահատուկ է, իսկ նման ցուցանիշի հասնելը մեծ նվաճում է։ Ես վայելում եմ այս թիմում անցկացրած ամեն մի պահը և ամեն ինչ կտամ այս գերբի համար։ Այս մարզաշապիկը կրելը ամենամեծ պատիվն է ցանկացած ֆուտբոլիստի համար։ Հուսով եմ, որ դեռ երկար կխաղամ այս ակումբում և կշարունակեմ իրագործել երազանքներս». ասել է Կազեմիրոն։
Այս ցուցանիշին բրազիլացին հասել է «Ռեալի» կազմում անցկացրած 7 մրցաշրջանների ընթացքում և այդ 250 խաղերից 171-ում Կազեմիրոն հաղթանակած է հեռացել խաղադաշտից։
Ակումբի կազմում նա 4 անգամ դարձել է ՉԼ-ի, երեք անգամ ԱԱԱ-ի, երեք անգամ ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի, երկու անգամ Լա Լիգայի և Իսպանիայի սուպերգավաթի ու մեկ անհամ Իսպանիայի գավաթի հաղթող։
Los Merengues, Realmadrid.am