Ջուդ Բելինգեմը շատ կարճ ժամանակահատվածում կարծես թե դարձել է «Ռեալի» առաջատարներից մեկը։
«Սերուցքայինները» նրա տրանսֆերի համար վճարեցին 103 մլն եվրո, և այդ գումարը քիչ-քիչ արդարացվում է։ Բելինգեմը Լա Լիգայի մեկնարկային երկու տուրերում դարձել է 3 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Marca-ի փոխանցմամբ, նրա մարզաշապիկը մտնում է «Ռեալի»՝ երեք ամենաշատ վաճառվող մարզաշապիկների թվում։ Այդ առումով առաջատարը Վինիսիուսն է։ Եռյակում տեղ է գտել նաև Էդուարդո Կամավինգան։
Սա նշանակում է, որ «Ռեալը» շատ սահուն կերպով նոր դարաշրջան է սկսում՝ կախված չլինելով թիմի վետերաններից։
Los Merengues, Realmadrid.am