«Ռեալը» 25-ամյա պայմանագիր է կնքել ամերիկյան Legends ընկերության հետ, որն ակումբին տարեկան 400 մլն եվրո է բերելու՝ նոր «Սանտիագո Բերնաբեուում» անցկացվող տարատեսակ միջոցառումների հաշվին:
Այս մասին հաղորդում է Voz Populi-ն:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ «Ռեալը» կազմակերպությանը կհանձնի մարզադաշտի գործունեության իրավունքի 20%-ը:
Նոր «Սանտիագո Բերնաբեուն» վերակառուցված է այնպես, որ առաջին թիմին զուգահեռ կարող են օգտվել կանանց և բասկետբոլի թիմերը:
Տարվա մեջ մոտ 300 օր մարզադաշտում միջոցառումներ են անցկացվելու. բազմաթիվ տոնավաճառներ, համերգներ և սպորտային իրադարձություններ:
Fanat, Realmadrid.am