• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալում» հայտնվել է ֆուտբոլիստ, ով գտել է Վինիսիուսին հանգստացնելու միջոցը

Հոդվածներ

«Ռեալում» հայտնվել է ֆուտբոլիստ, ով գտել է Վինիսիուսին հանգստացնելու միջոցը
22.08.2023
2363 0

Այս տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ռեալի» շարքերը համալրեցին մի քանի երիտասարդ ֆուտբոլիստներ, ովքեր առաջնության մեկնարկային խաղերում արդեն հասցրել են դրական տպավորություն թողնել։ Նրանցից կարելի է առանձնացնել Ջուդ Բելինգեմին, ով Լա Լիգայի մեկնարկային երկու խաղերում էլ դարձել է գոլի հեղինակ։ 

Անգլիացին ոչ միայն աչքի է ընկնում իր լավ ելույթներով, այլ նաև շատ լավ հարաբերություններ ունի իր նոր խաղընկերների հետ։ Նա արդեն հասցրել է ընթրել նոր խաղընկերներից մի քանիսի հետ, սոցցանցերում կատակել, ինչպես նաև գտել է միջոց, որով հանգստացնում է Վինիսիուսին, երբ վերջինս տաքանում է։ 

Այդ ամենը նկատվել է «Ալմերիայի» դեմ կայացած խաղում։ Վինիսիուսը բարկացել էր մրցակցի կոպիտ խաղից և մրցավարից դեղին քարտ էր պահանջում։ Այդ պահին նրան է մոտեցել Բելինգեմը և խորհուրդ տվել կենտրոնանալ խաղի վրա՝ ցույց տալով նրա գլուխը։



Los Merengues, Realmadrid.am