Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդը իր կարծիքն է հայտնել աշխարհի լավագույն հարձակվողների վերաբերյալ՝ այս պահի դրությամբ:
«Սա հետաքրքիր հարց է, սակայն, կարծում եմ՝ Լևանդովսկին առաջին տեղում է: Բենզեման և Մեսսին նույնպես հիանալի են խաղում. իմ կարծիքով նրանք բաժանում են 2-3-րդ տեղերը»,- նորվեգացու խոսքերը փոխանցում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ Հալանդի ծառայությյուններով լրջորեն հետաքրքրված է «Արքայական» ակումբը: Տեղափոխությունը կարող է կայանալ ամռանը: