ՊՍԺ-ում վստահ են, որ Կիլիան Մբապեն վերջնական համաձայնության է հասել Մադրիդի «Ռեալի» հետ:
Foot Mercato-ի հաղորդմամբ՝ փարիզյան ակումբում կարծում են, որ կողմերը պայմանավորվել են 2024թ. տեղափոխության շուրջ:
Ավելի վաղ ՊՍժ-ի նախագահը հայտարարել էր, որ աշխարհի չեմպիոնը չի հեռանա անվճար:
Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեն հրաժարվել էր ակտիվացնել պայմանագիրն ավտոմատ կերպով երկարաձգելու կետը: Նրա գործող համաձայնագրի ժամկետը սպառվում է մեկ տարի անց:
Fanat, Realmadrid.am