«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետխաղային մամուլի ասուլիսը՝ Լա լիգայի առաջին տուրում կայացած «Մալյորկայի» դեմ խաղից հետո (1-1):
«Մենք լավ առաջին խաղակես անցկացրինք, սակայն երկրորդ կեսում բալանսի կարիք էր զգացվում։ Մենք կարող էինք պարտվել, պետք է ավելի լավ պաշտպանվենք, քանի որ թիմը շատ բաց էր խաղում։ Պետք է ավելի կենտրոնացած գործենք, խնդիրը ոչ թե ֆիզիկական էր, այլ հոգեբանական։
Մենք շատ հարձակվողական թիմ ենք, սակայն պաշտպանությունում բալանսը անկյունաքարային նշանակություն ունի։ Ընդհանուր առմամբ, մենք շատ լավ հանդիպում անցկացրինք»։
«Նախորդ մրցաշրջանում ես գոհ էի որոշ ոչ–ոքիներից, սակայն այսօր այդպես խոսել չենք կարող։ Կարող էինք շատ ավելի լավ խաղալ, սակայն դասեր կքաղենք և կշտկենք սխալները։
«Ուշացած փոխարինումնե՞ր, յուրաքանչյուրն ունի իր կարծիքը։ Այդ խաղում, հնարավոր է, պահեստային ֆուտբոլիստները չափից դուրս ուշ խաղադաշտ մտան, հնարավոր է և ոչ»։
«Վինիսիուս Ժունիորի և Մբապեի դի՞րքը, նրանցից միայն մեկը կարող է խաղալ ձախ եզրում»։
«Ռոտացիա՞ն, ես ավելի շատ հնարավորություններ կունենամ, երբ մեկնարկի Չեմպիոնների լիգան»։
«Մաֆեոի խախտումը Վինիի նկատմա՞մբ, մի պահ թվաց, թե այդքան էլ լուրջ խախտում չէ, սակայն ընդմիջմանը ես ևս մեկ անգամ դիտեցի կրկնապատկերը։ Կարծում եմ՝ դեղին քարտն արդարացված էր»։