Մադրիդի «Ռեալի» նախկին վինգեր Գարեթ Բեյլը պատմել է իր և Կրիշտիանու Ռոնալդուի մասին հարաբերութունների մասին:
«Երբ մենք հաղթում էինք 5-0, բայց նա գոլի հեղինակ չէր դառնում, երբեմն հանդերձարանում արձակում էր խաղակոշիկների քուղերն այնպես, կարծես զայրացել է: Ընդհանուր առմամբ, Ռոնալդուն հաճելի տղա էր, իսկ «Ոսկե գնդակները» ստանալուց հետո միշտ շնորհակալություն է հայտնել խաղընկերներին: Կրիշտիանուի հետ երբեք խնդիրներ չեմ ունեցել»,- Ուելսի հավաքականի նախկին ֆուտբոլիստի խոսքը փոխանցում է Sport Bible-ը:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստները «Ռեալում» միասին հանդես են եկել 2013-2018 թվականերին:
Fanat, Realmadrid.am