«Վիլյառեալի» կենտրոնական պաշտպան Պաու Տորեսը հայտնվել է եվրոպական երկու թոփ ակումբների ուշադրության կենտրոնում։
«Ռեալը» արդեն բանակցություններ է վարել 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար, իսկ «Յունայթեդի» ղեկավարությունը հանդիպում է ունեցել ֆուտբոլիստի գործակալի հետ։
Տորեսի հրաժարագինը կազմում է 65 մլն եվրո, սակայն «Վիլյառեալը» պատրաստ է նրան բաց թողնել մոտ 50 մլն եվրոյի դիմաց։
Լա Լիգայի այս մրցաշրջանում Տորեսը մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am