Հոդվածներ

Ֆիգու. «Տրամաբանական է, որ նա պետք է միշտ խաղա»
13.04.2026
98 0

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն կարծում է, որ Ջուդ Բելինգեմը պետք է մշտապես լինի խաղադաշտում։ 

Վաղը «Ռեալը» մրցակցի հարկի տակ խաղալու է «Բավարիայի» դեմ, և հանդիպումը որակազրկման պատճառով բաց է թողնելու Օրելիեն Չուամենին։ 

«Դա լուրջ կորուստ է։ Չուամենին կարևոր ֆուտբոլիստ է թիմի համար, սակայն ես կարծում եմ, որ կան նրան փոխարինելու տարբերակներ։ 

Կարո՞ղ այդ մեկը լինել Բելինգեմը։ Այո, ես այդպես կարծում եմ։ Թիմերի միջև առաջին խաղում նա հրաշալի մտավ փոխարինման և ցույց տվեց, որ նա ունի բավարար որակներ՝ վճռորոշ դեր խաղալու և իրավիճակը փոխելու համար։ Ըստ իս, Բելինգեմը պետք է միշտ խաղա։ Դա տրամաբանական է». նշել է Ֆիգուն։

Los Merengues, Realmadrid.am