Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ «Էսպանյոլի» հարձակվող Խոսելուին ձեռք բերելուց հետո թիմն այս ամռանն այլևս տրանսֆերներ չի կատարի:
Երկրպագուներից մեկի հարցին, թե կլինեն այլ տրանսֆերներ, նախագահը միանգամից բացասական պատասխան է տվել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Արքայական ակումբը» 103 միլիոն եվրոյով Դորտմունդի «Բորուսիայից» ձեռք էր բերել կիսապաշտպան Ջուդ Բելինգեմին:
Fanat, Realmadrid.am