Ազգերի լիգայի երրորդ խաղարկության հաղթողը Իսպանիայի հավաքականն է:
Եզրափակիչում իսպանացիները 11-մետրանոցներով առավելության հասան Խորվաթիայի հավաքականի նկատմամբ: Վճռորոշ 11-մետրանոցն իրացրեց Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալը՝ թույլ չտալով իրականանալ իր ակումբակից Լուկա Մոդրիչի երազանքին՝ նվաճել տիտղոս հավաքականի հետ: Լուկան նույնպես դիպուկ էր հարվածաշարի ժամանակ:
Հիշեցնենք, որ խաղի հիմնական ու լրացուցիչ ժամանակներն ավարտվել էին 0-0 հաշվով:
Fanat, Realmadrid.am