Հոդվածներ

Ռիվալդոն կրկին անդրադարձել է Վինիսիուսին
01.02.2021
2013 0

Շշուկներ կան, որ «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը կարող է տեղափոխվել այլ ակումբ (վարձակալական հիմունքներով):

Այս մասին իր կարծիքն է հայտնել Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռիվալդոն:

«Ես համաձայն չեմ, քանի որ Վինիսիուսն իր որակներն արդեն ցույց է տվել Զիդանին ու կարող է դուրս գալ «Ռեալի» մեկնարկային կազմում: Պարզապես պետք է հետևողական լինի ու շատ աշխատի մարզումներին: Համոզված եմ, որ արդյունքում կրկին կվերադարձնի Զիդանի վստահությունը»,- բրազիլացու խոսքերը փոխանցում է AS-ը:

Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա վինգերն անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և նույնքան արդյունավետ փոխանցման հեղինակ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված