ՈՒԵՖԱ-ն որոշել է չորակազրկել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմին Սլովակիայի դարպասը գրավելուց հետո ցուցադրած ժեստի պատճառով:
ESPN-ի հաղորդմամբ՝ կառույցի կարգապահական խորհուրդը եկել է այն որոշման, որ անգլիացու ժեստի վերաբերյալ պետք չէ պատիժ սահմանել:
Հիշեցնենք, որ 95-րդ րոպեին Բելինգեմը հավասարեցրել էր հաշիվն ու անպարկեշտ ժեստ ցույց տվել, որը խաղից հետո որակել էր որպես կատակ:
Անգլիան լրացուցիչ ժամանակում հաղթել էր 2-1 հաշվով ու դուրս եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կհանդիպի Շվեյցարիային:
Fanat, Realmadrid.am,