Հոդվածներ

Տյուրպենը կսպասարկի «Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը
16.03.2026
115 0

Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում նրա վերջին հանդիպումը «Ատլետիկո Մադրիդի» հաղթանակն էր «Բրյուգեի» նկատմամբ:

ՈՒԵՖԱ-ն ֆրանսիացի Կլեման Տյուրպենին նշանակել է որպես գլխավոր մրցավար` այս երեքշաբթի կայանալիք «Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ Մադրիդ» հանդիպման համար, որը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղն է:

43-ամյա Տյուրպենին եզրերում կօգնեն Նիկոլա Դանոսը և Բենժամեն Պաժեսը, չորրորդ մրցավարը կլինի Վիլի Դելաժոն, իսկ VAR համակարգում կաշխատեն Ժերոմ Բրիսարն ու Բաստիեն Դեշեպին:

Ֆրանսիացի մրցավարը 11-րդ անգամ կսպասարկի «Ռեալ Մադրիդի» մասնակցությամբ խաղ և երրորդ անգամ կլինի այս երկու թիմերի միջև դիմակայության մրցավարը: Նախորդ երկու դեպքերում գրանցվել են հետևյալ արդյունքները. 2025 թվականի փետրվարին «սերուցքայինների» հաղթանակը՝ 3։2 հաշվով, և այս մրցաշրջանի լիգայի փուլում՝ դեկտեմբերի 10-ին, Պեպ Գվարդիոլայի թիմի հաղթանակը՝ 2։1 հաշվով:

«Ռեալ Մադրիդի» վիճակագրությունը Տյուրպենի օրոք

Բացի վերոնշյալներից, «Ռեալը» նրա մրցավարությամբ հաղթել է հետևյալ խաղերում.

«Լյուդոգորեց» (2014թ. դեկտեմբեր, 4-0)

«Ռոմա» (2018թ. նոյեմբեր, 0-2)

«Ինտեր» (2020թ. նոյեմբեր, 3-2)

«Չելսի» (2022թ. ապրիլ, 1-3)

«Լիվերպուլ» (2022թ. մայիս, 1-0)՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, որտեղ Վինիսիուսի գոլը վճռեց տիտղոսի ճակատագիրը:

«Նապոլի» (2023թ. հոկտեմբեր, 2-3)

«Ատլետիկո Մադրիդ» (2025թ. մարտ, 2-1)

Ոչ-ոքի (2-2) «Բավարիայի» դեմ (2024թ. ապրիլ):

«Սիթիի» վիճակագրությունը Տյուրպենի օրոք

«Սիթիի» խաղը նա կսպասարկի 8-րդ անգամ: Բացի «Ռեալի» դեմ երկու խաղերից, նրա մասնակցությամբ արձանագրվել են հաղթանակներ «Մյունխենգլադբախի» (2015թ., 1-2), «Շալկեի» (2019թ., 7-0) և «Յուվենտուսի» (5-2) նկատմամբ վերջին Աշխարհի ակումբային առաջնության ժամանակ: Նաև գրանցվել է պարտություն «Յուվենտուսից» (2-0) 2024թ. դեկտեմբերին և ոչ-ոքի «Բավարիայի» հետ (1-1) 2023թ. ապրիլին:


Ամենակարդացված